Սա մեզ համար մեծ ցավ է. Իլիա Երկրորդը Ղարաբաղի մասին

Վրաստանի Ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա Երկրորդը անդրադարձել է Ղարաբաղում ռազմական առճակատմանը:

Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի դիմակայությունը մեծ ցավ է Վրաստանի համար:

«Դա մեզ համար հատկապես ցավալի է, քանի որ մենք երկու երկրների հարևաններն ու ընկերներն ենք, իսկ Վրաստանում ապրում են շատ ադրբեջանցիներ ու հայեր:

Հուսով ենք, որ երկու երկրների իշխանությունները և միջազգային հանրությունը թույլ չեն տա իրավիճակի կտրուկ սրացում, ինչը խնդիր կդառնա Կովկասում և մեծ մարտահրավեր աշխարհի համար: Մենք աղոթում ենք, որ Աստված խաղաղություն հաստատի Հայաստանում, Ադրբեջանում և ամբողջ Կովկասում», — ասված է հայտարարության մեջ: