Սադախլոյի ճանապարհի վթարից զոհվածները Ադրբեջանի քաղաքացիներ են

Մառնեուլիից Սադախլո տանող ճանապարհին քիչ առաջ տեղի ունեցած վթարի զոհերն ամուսիններ են։

Կինը՝ մոտ 55 տարեկան էր, ամուսինը՝ մոտ 60 տարեկան։ Կինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Մառնեուլիի «Ջեո» հոսպիտալ-հիվանդանոց, ուր քիչ անց մահացել է։ Ամուսնու  ստացած վնասվածքները ևս կյանքի հետ անհամատեղելի էին, նա մահացել է Մառնեուլիի Ավերսի կլինիկայում: Հիվանդանոցի հերթապահ բժիշկը Ալիքին փոխանցեց, որ մահացածները Ադրբեջանի քաղաքացիներ են: Մնացած 11 վիրավորները տեղափոխվել են Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներ:

Հիշեցնենք՝ այսօր երեկոյան խոշոր ավտովթար է գրանցվել Վրաստանում՝ Մառնեուլի֊Սադախլո հատվածում։