Սահմանափակումներ Լարս տանող ճանապարհին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, ձյան և սառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելված է կցորդների և կիսակցորդների երթևեկությունը: Այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է:

«Երթևեկությունն իրականանում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ներքո: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է»,- ասվում է հայտարարության մեջ: