Առատ ձյան պատճառով Նաքերալայի լեռնանցքում արգելվում է կցորդների և կիսակցորդների երթևեկությունը, հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը։
Ճանապարհի այդ հատվածում այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։
«Առատ ձյան պատճառով Քութաիսի-Տկղիբուլի-Ամբրոլաուրի ազգային ճանապարհի 39 կմ — 72 կմ հատվածում (Նաքերալա լեռնանցք), կցորդների և կիսակցորդների երթևեկությունն արգելված է, այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է», — ասված է հաղորդագրության մեջ։