Սամվել Պետրոսյանը ընդգրկվել է «Հայրենասերների դաշինքի» ցուցակում

Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը Քութաիսիում ներկայացրել է կուսակցության համամասնական ցուցակի 25 թեկնածուներին: Ցուցակի առաջին համարներում կուսակցության առաջնորդներն են. Իրմա Ինաշվիլին առաջին համարում է, հետևաբար կուսակցության վարչապետի թեկնածուն հենց նա է:

«Հայրենասերների դաշինք» կուսակցության համամասնական ցուցակում 14-րդը նախկին պատգամավոր և Ախալքալաքի սակրեբուլոյի գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանն է:

Հատկանշական է, որ սեպտեմբերի 8-ին «Հայրենասերների դաշինքը» ներկայացրեց նաև մեծամասնական շրջաններում առաջադրած թեկնածուներին: Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանում կուսակցության պատգամավորի թեկնածուն Փոկա գյուղից Արտաշես Հակոբյանն է:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: