Սեպտեմբերին 373 մլրդ-ի ապրանք է արտահանվել. Geostat

Վրաստանի ազգային վիճակագրական կոմիտեն նոր զեկույց է հրապարակել՝ ամփոփելով Վրաստան ներմուծման և արտահանման 9-ամսյա տվյալները։

Ըստ Geostat-ի նախնական տվյալների՝ սեպտեմբերին Վրաստանից արտահանվել է 373,6 մլն դոլարի ապրանք, ինչը 12,8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա սեպտեմբերին արտասահմանից ներմուծվել է 925,8 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա համեմատ  23,4%-ով ավել է։ 

Զեկույցի համաձայն, 2021 թվականի հունվար-սեպտեմբերին արտահանումը կազմել է 2,98 մլրդ դոլար (աճել է` 24%), իսկ ներմուծումը` 7 մլրդ դոլար (աճել է` 21,6%): 

Ըստ այդմ, այս տարվա առաջին ինն ամիսներին արտաքին առևտրաշրջանառությունը (ընդհանուր արտահանումը և ներմուծումը) կազմել է 10 մլրդ դոլար, իսկ բացասական առևտրային հաշվեկշիռը (արտահանման և ներմուծման միջև տարբերությունը) կազմել է 4 մլրդ դոլար: 

Geostat-ի կողմից հոկտեմբերի 19-ին կհրապարակվեն նաև սեպտեմբեր ամսվա արտաքին առևտրի տվյալները:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր