Սեպտեմբերին ՀՆԱ-ի աճը կազմել է 6,9 տոկոս

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատականների համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 6,9 տոկոս, իսկ առաջին 9 ամիսների միջին աճը՝ 11,3 տոկոս։ 

Geostat-ի տվյալներով՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է նկատվել հետևյալ ոլորտներում՝

  • ֆինանսական և ապահովագրական գործունեություն 
  • տրանսպորտ և պահեստավորում 
  • արտադրություն 
  • էլեկտրաէներգիա 
  • գազ 
  • գոլորշու և լավորակ օդի մատակարարում  
  • հյուրանոցների և ռեստորանների մատակարարում
  • արվեստ
  • ժամանց և հանգիստ
  • անշարժ գույքի հետ կապված գործունեություն 
  • առևտուր 

Geostat-ի նախնական տվյալներով՝ 2020 թվականին համաճարակով պայմանավորված՝ Վրաստանի տնտեսությունը նվազել է 6,2 տոկոսով։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր