Շաբաթվա եղանակային կանխատեսումը

Վրաստանի որոշ շրջաններում մինչև օգոստոսի 5-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպի ուղեկցությամբ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Ըստ կանխատեսման՝ արևելյան Վրաստանում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ. օդի ջերմաստիճանը Արևմտյան Վրաստանում կլինի +28, +33 աստիճան, օգոստոսի 2-3-ը տեղ-տեղ կբարձրանա +36+ 38 աստիճան, օգոստոսի 4-ին կնվազի +27, +32 աստիճան:

Մայրաքաղաք Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև՝ ամպրոպի ուղեկցությամբ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։