Շրջանային մեդիան՝ կանանց աշխատանքային խտրականության դեմ. դասընթացների հրավեր

«Ալիք Մեդիան» Կանանց հիմնադրամի ու Եվրամիության կողմից ֆինանսավորված «Շրջանային մեդիան՝ կանանց աշխատանքային խտրականության դեմ» նախագծի շրջանակներում հրավիրում է մասնակցելու ԱՆՎՃԱՐ, ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ:

Լրատվամիջոցների ներկայացուցիչ մասնակիցները տեղեկություններ կստանան այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ «Մեդիայի դերը գենդերային կարծրատիպերի և աշխատանքային հարաբերություններում խտրականության կանխման գործում», «Մեդիան որպես աշխատանքային հարաբերություններում կանանց նկատմամբ սեռական ոտնձգության կանխարգելման գործիք», «Աշխատանքային հարաբերություններում կանանց խտրականության արգելման միջազգային չափորոշիչները» և այլն։

Աշխատանքային լեզուն վրացերենն է, կլինի հայերեն թարգմանություն։

Առաջիկա դասընթացը օգոստոսի 6-ին, 7-ին և 8-ին: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ օգոստոսի 5-ը։

Մասնակցության համար լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/JeJ7X3pPr3uHgAsQ7

Հարցերի դեպքում կապվեք մեզ հետևյալ հասցեով. aliqmediageo@gmail.com