Վրաստանում եղանակը կբարելավվի հուլիսի 30-ից

Հանգստյան օրերին Վրաստանի մեծ մասում եղանակը կբարելավվի: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը:

Մինչև օգոստոսի 3 -ը ժամանակ առ ժամանակ անձրևներ են սպասվում` միայն որոշ շրջաններում:

Ըստ կանխատեսումների ՝ առաջիկա օրերին ցածրադիր վայրերում օդի ջերմաստիճանը կլինի +29-ից +34 աստիճան:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է հիմնականում առանց անձրեւի եղանակ և մինչեւ  33 աստիճան տաքություն: