Սննդամթերքի և խմիչքի արտահանումը նվազել է, ներմուծումը՝ աճել

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով` 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և խմիչքի արտահանումը նվազել է, ներմուծումը`աճել։

Ըստ Geostat-ի՝ այս տարվա առաջին 4 ամիսներին Վրաստանից արտահանվել է 260 հազար 887 մլն դոլարի արտադրանք, 2021 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել է 268 հազար 589 մլն դոլարի արտադրանք։

Ներմուծումն աճել է 87,5 մլն դոլարով։ Մասնավորապես, ըստ Geostat-ի՝ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Վրաստան է ներմուծվել 387 հազար 166 մլն դոլարի սննդամթերք և խմիչք, իսկ նախորդ տարվա առաջին 4 ամիսների ներմուծումը կազմել է՝ 299 հազար 666 մլն դոլար։

2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտահանված թոփ ապրանքատեսակներն են՝

  • բնական խաղողի գինիներ՝ 60,392 մլն դոլար,
  • հանքային և քաղցրահամ ջրեր՝ 38,358 մլն դոլար,
  • էթիլային սպիրտ՝ չդենատուրացված, 80 տոկոսից պակաս ալկոհոլի պարունակությամբ, ալկոհոլային խմիչք՝ 29,016 մլն դոլար,
  • ընկույզ և այլ ընդեղեն՝ 28,075 մլն դոլար,
  • շաքարային հավելումներ պարունակող ջրեր՝ ներառյալ հանքային և գազավորված՝ 16,513 մլն դոլար և այլն:

2022 թվականի 4 ամսում ներմուծված թոփ ապրանքատեսակներն են՝

  • մսեղեն՝ թարմ կամ սառեցված՝ 24,323 մլն դոլար,
  • մարգարին՝ 24, 059 մլն դոլար,
  • շոկոլադ և կակաոյի հիմքով այլ մթերքներ՝ 17,946 մլն դոլար,
  • շաքարավազ՝ 17,156 մլն դոլար,
  • ցորեն կամ ալյուր՝ 16,383 մլն դոլար և այլն: