Սպանության փորձ․ մեղադրյալը ձերբակալվել է

Կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալվել է 46-ամյա տղամարդ։ ՆԳՆ-ի տեղեկություններով՝ նա սառը զենքով վիրավորել է կնոջ ազգականին՝ 14-ամյա անչափահասին։

Միջադեպը տեղի է ունեցել Կախեթիում` Ախմետայի մունիցիպալիտետում։

«Իրավապահները ձեռնարկած քննչական և որոնողական գործողությունների արդյունքում  ձերբակալել են մեղադրյալին։ Ոստիկանությունը առգրավել է հանցագործության զենքը՝ դանակը որպես ապացույց»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նախաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 19-109-րդ հոդվածով, որը վերաբերում է ընտանիքի անդամի նկատմամբ առանձնակի դաժանությամբ կատարված դիտավորությամբ սպանությանը։ Տղամարդը, եթե մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում: