Ստալին, Սաակաշվիլի և այլք. դեկտեմբերի 21-ը վրացական քաղաքականությունում

Դեկտեմբերի 21-ը Վրաստանի քաղաքական կյանքում կարևոր ամսաթիվ է, գրում է Newspost-ը։ Պարզվում է՝ դեկտեմբերի 21-ին ծնվածներն ակտիվ գործունեություն են ծավալում Վրաստանի քաղաքականությունում։ Այսպիսով դեկտեմբերի 21-ին են ծնվել՝

1967 թվականին՝ Սաակաշվիլի Միխեիլ  – Վրաստանի երրորդ նախագահ

1973 թվականին՝ Ալասանիա Իրակլի – քաղաքական գործիչ և դիվանագետ, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար

1979 թվականին՝ Մելիա Նիկա – «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի նախագահ

Հատկանշական է, որ 1879 թվականի դեկտեմբերի 21-ին է ծնվել նաև Իոսիֆ Ստալինը, սակայն նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը վիճելի է։