Այսօր նախագահը կներկայացնի ԿԸՀ-ի նախագահի թեկնածուին

«Այսօր մինչև օրվա վերջ հայտնի կդառնա, թե Սալոմե Զուրաբիշվիլին ում թեկնածությունն է ներկայացնելու կենտրոնական ընտրական հանձնաժողով» — այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Լաշա Ժվանիան:

Վերջինիս խոսքով նախագահն այսօր մինչև ժամը 12:00-ը թեկնածուների վերաբերյալ նամակներ կստանա ոչ կառավարական կազմակերպություններից:

Երեկ նախագահի և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպմանը ԿԸՀ-ի նախագահի պաշտոնի համար 4 թեկնածու է առաջադրվել՝ Թամար Ժվանիան, Գիորգի Ջավախիշվիլին, Լադո Բոժաձեն և Մարիամ Շենգելիան:

Նշված թեկնածուներից Սալոմե Զուրաբիշվիլին մեկին ներկայացնելու է ԿԸՀ-ին, որտեղ քվեարկության արդյունքում 5 տարի ժամկետով կընտրվի ընտրական հանձնաժողովի նախագահը: