Ստուգումներ են սկսվում Վրաստանի բենզալցակայաններում

Նոյեմբերին ստուգումներ կանցկացվեն Վրաստանի մի քանի տասնյակ  բենզալցակայաններում և գազալցակայաններում: Կստուգվի դրանց գործունեությունը, հատուկ ուշադրություն կդարձվի վառելիքի որակին։

Interpressnews-ի հետ զրույցում շրջակա միջավայրի պաշտպանության վերահսկողության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նելի Կորկոտաձեն նշել է, որ ստուգումները կընթանան առանց նախնական զգուշացման։

Նրա տեղեկատվությամբ, վառելիքի որակի հետ կապված խախտումները 8000 լարիի չափով կտուգանվեն:

«Մենք նոյեմբերին մինչև 80 բենզալցակայանի ստուգում կիրականացնենք: Արդեն մրցույթը հայտարարված է, որպեսզի միջազգային վկայական ունեցող լաբորատորիայի օգնությամբ անցկացնենք ստուգումները»,- ասել է Կորկոտաձեն: