Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության այսօր՝ ապրիլի 3-ին, տարածած հաղորդագրության համաձայն, սահմանվել է դպրոցական տեղամասերի և համապատասխան դպրոցների ցանկը՝ առաջին դասարանցիների տարածքային սկզբունքով գրանցման համար:
Տարածքային սկզբունքով գրանցման փուլը կմեկնարկի մայիսի 15-ին և կշարունակվի մինչև մայիսի 25-ը ներառյալ: Մինչ համընդհանուր գրանցումը ծնողներին հնարավորություն կտրվի առաջնահերթ գրանցվելու բնակության վայրին մոտ գտնվող ցանկալի դպրոցում:
Տարածքային սկզբունքը կգործի 12 քաղաքներում. Թբիլիսի, Բաթումի, Քութաիսի, Ռուսթավի, Զուգդիդի, Ամբրոլաուրի, Օզուրգեթի, Ախալցիխե, Գորի, Մցխեթա, Կղվարելիի և Փոթի:
Հասցեն որոշելիս Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը կհիմնվի Պետական սպասարկումների զարգացման գործակալության տվյալների բազայում 2026 թվականի ապրիլի 15-ի դրությամբ արձանագրված հասցեների վրա: