Տարվա առաջին կիսամյակում բիզնեսի շրջանառությունն աճել է 27.5%-ով

Գործարար հատվածում շրջանառության ծավալը 2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 27.5 տոկոսով աճել է՝ կազմելով 22,9 միլիարդ լարի։ Այս մասին ասված է վիճակագրության ազգային գործակալության (GeoStat-ի) 2019-ի հաշվետվությունում:

GeoStat-ի տվյալներով, աճի միտում է նկատվում գործարար հատվածի ապրանքների արտադրման ցուցանիշի դեպքում ևս. 2019-ի առաջին կիսամյակում դրա ծավալը 9,5 միլիարդ լարի է կազմել, ինչը 9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ինչ վերաբերում է աշխատանքի տեղավորման ցուցանիշին, 2019-ի առաջին կիսամյակում աշխատողների միջին թիվը հասել է 663,8 հազարի, այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 4,2 տոկոսով: Աշխատանք ունեցողների ընդհանուր թվից 42,3 տոկոսը կին է, 57,7 տոկոսը՝ տղամարդ: