Ծխողների համար պետք է հասանելի լինեն նիկոտին պարունակող այլ միջոցները. Սերգեենկո

Վրաստանում ծխախոտի օգտագործումը սահմանափակող օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծխախոտասերներին սպասվում է մեկ այլ փորձություն՝ հնարավոր է թանկանա նաև թութունը։

Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն անդրադառնալով այս խնդրին՝ նշել է, որ ծխախոտ օգտագործողներին պետք է աջակցել պահպանել առողջությունը՝ միևնույն ժամանակ ազատել ֆինանսական բեռից։

«Չի էլ քննարկվում ծխախոտի վնասակարությունը, սակայն այս արատավոր սովորությունն ունեցող մարդկանց պետք է աջակցենք, ամենինչ անենք, որպեսզի նրանք վերջ տան այդ սովորությանը», — ասել է նախարարը:

Թութունի թանկացման հարցը խորհրդարանում բարձրացրել է խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեն:

Նրա խոսքով ծխախոտի թանկացումից հետո քաղաքացիները ծխախոտի օգտագործումը նվազեցնելու փոխարեն, անցել են առավել մատչելի մեթոդի կիրառմանը՝ փաթեթավորված թութունի օգտագործմանը:

«Ալիք մեդիան» ավելի վաղ անդրադարձել էր թութունով ծխախոտ պատրաստելուն, հոդվածը՝ այստեղ։