Հրդեհ էլիավայում. 800 քմ տարածք է այրվել

Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Դիդուբե թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի և շինարարական նյութերի Էլիավա շուկայում: Այրվել է մոտ 800 քմ տարածք:

Հրդեհի հետևանքով տուժած աշխատակիցների մի մասը իշխանություններից օգնություն է պահանջում: Նրանց ապրանքն ապահովագրված չի եղել:

«Անձամբ ես չեմ ապահովագրել իմ ապրանքը և չգիտեմ՝ ինչ եմ անելու: Այրվել է տարածքը, նաև փաստաթղթերը: Իշխանություններից օգնություն եմ խնդրում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է տուժած աշխատակիցներից մեկը՝ Գուրգեն Քարդավան: