(Տեսանյութ) ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը հանդիպել է վիրահայերին

Մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում պատասխանում էր Վրաստանի հայազգի քաղաքացիներին հուզող հարցերին:

Շուրջ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում Կարապետյանը փորձում էր լսել բոլորին՝ անարձագանք չթողնելով որևէ մի հարց:

Միջոցառման ավարտին «Ալիք մեդիայի» հետ զրույցում վարչապետի մամլո խոսնակը ամփոփելով հանդիպումը, կարևորեց տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ նման հանդիպումները հաճախ անցկացնելու անհրաժեշտությունը:

Երկօրյա աշխատանքային այցի  շրջանակներում Կարապետյանը հանդիպել է վրաստանյան գործընկերների, ինչպես նաև Վրաստանի Արտաքին գործերի գերատեսչության ներկայացուցիչների հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հանդիպում է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Posted by Aliq Media on Saturday, May 4, 2019