Տեսանյութ․ Երեխաներին մուրացկանության դրդած մայրը ձերբակալվել է

Թբիլիսիում ոստիկանությունը կնոջ է ձերբակալել, ով իր անչափահաս երեխաներին ստիպել է փողոցներում մուրացկանությամբ զբաղվել։ 

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ 36-ամյա Ի․ՈՒ․-ն ձերբակալվել է դատավարորի որոշմամբ։ Քննությամբ պարզվել է, որ մայրը ապօրինի կերպով օգտագործել է 12 և 13 տարեկան երեխաների աշխատուժը։

Մասնավորապես՝ հոգեբանական ճնշման տակ մայրը ստիպել է երեխաներին մայրաքաղաքի կենտրոնում՝ Պեկինի փողոցում (Վակե-Սբուրթալո թաղամաս) փող մուրալ։ Եթե երեխաները չէն հավաքում բավարար գումար, մայրը նրանց սպառնում էր ֆիզիկական կամ սեռական բռնություն կիրառել։

Դատավորի որոշման հիմքով՝ քննության ընթացքում կնոջ նկատմամբ մի քանի անգամ թաքնված ձայնա և տեսանկարահանում է իրականացվել, հավաքված տվյալները հաստատել են երեխաների շահագործման փաստը։ Քննություն է տարվում «թրաֆիքինգ» հոդվածով, մեղադրյալին սպառնում է 11-15 տարի ազատազրկում։

Տեսանյութը՝ Վրաստանի ՆԳՆ-ի