Թամար Բագրատիոնին ելույթ է ունեցել Մելանյա Թրամփի կազմակերպած նիստում

Նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի կինը՝ առաջին տիկին Թամար Բագրատիոնին, ելույթ է ունեցել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի Վաշինգտոնում կազմակերպած գագաթնաժողովի («Միասին ավելի լավ ապագայի համար») աշխատանքային նիստում։

Բագրատիոնին շնորհակալություն է հայտնել իրեն հյուրընկալողին։

«Այսօր մեզ միավորում է ընդհանուր պատասխանատվությունը՝ մեր երեխաների բարեկեցությունը և նրանց ապագան։ Որպես առաջին տիկին, ես ամբողջ սրտով ծառայում եմ այս առաքելությանը և ամենից առաջ դիմում եմ ձեզ` որպես չորս երեխաների մոր, մարդու, որը հասկանում և զգում է երեխայի բարեկեցության համար հոգ տանելու շարունակական պատասխանատվությունը։

Բոլոր ծնողներին ծանոթ է այն լուռ լարվածությանը, որը կրում ենք մեր սրտերում՝ մեր երեխաներին վտանգից պաշտպանելու ցանկությունը։ Միաժամանակ` նրանց ազատություն տալ աճելու, սովորելու և արագ զարգացող դարաշրջանի հնարավորություններից օգտվելու համար։ Այս հավասարակշռությունը գտնելը հեշտ չէ, սա ամենօրյա մարտահրավեր է։ Լուռ, անտեսանելի, բայց շատ իրական մտահոգություն, որից անմասն չէ աշխարհի ոչ մի ընտանիք», — ասել է Թամար Բագրատիոնին։