Թբիլիսի-Երևան համատեղ համաժողով

2023 թվականի հուլիսի 1-2-ը Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն այցելել է Հայաստանի Հանրապետություն և մասնակցել «Դատախազության անկախությունը՝ որպես օրենքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովին, հայտնում է Հայաստանում Վրաստանի դեսպանությունը։

Ըստ հաղորդագրության՝ համաժողովը կայացել է Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակի և դատախազության աշխատողների մասնագիտական ​​օրվա կապակցությամբ։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Եվրոպայի խորհրդի և ԵՄ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն և Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեն համաժողովի թեմատիկ պանելային քննարկումների շրջանակներում զեկույցներ են ներկայացրել «Դատախազության արտաքին և ներքին անկախությունը. մեխանիզմներ և մարտահրավերներ» թեմայով։

Համաժողովն անցկացվել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի երրորդ փուլի (2023-2027 թթ.) շրջանակներում։