Թբիլիսիի մետրոն 55 տարեկան է. հետաքրքիր փաստեր քաղաքի ամենաարագ տրանսպորտի մասին

Թբիլիսիի մետրոն 55  տարեկան է: Պաշտոնապես այն բացվել է 1966 թ հունվարի 11 -ին ու կազմված է եղել վեց կայաններից, երկարությունը կազմել է 6.5 մետր: Սա մետրոյի չորրորդ համակարգն էր խորհրդային միության ողջ կազմում ( Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կիևից հետո)։

Թբիլիսիի մետրոն ամեն տարվա կտրվածքով ծառայում է 400-450  հազար ուղևորի: Կորոնավիրուսի պատճառով, թեև, նոյեմբերի  28 -ից ի վեր այլ տրանսպորտային այլ միջոցների հետ մեկտեղ դադարեցված է նաև Թբիլիսիի ամհենաարագ տրանսպորտի՝ մետրոյի աշխատանքը:

  • Թբիլիսիի մետրոյի առաջին գծով ուղևորվելու համար՝ երկու կողմից (Ախմետելիի թատրոնից Վարկեթիլի) պահանջվում է 60  րոպե, իսկ երկրորդ գծով՝ 30  րոպե,
  • Առաջին գծի երկարությունը 40  կմ է կազմում, երկրորդինը՝ 17,
  • Ամենօրյա ռեժիմով, առաջին գծի գնացքը միջինում 400  կմ   է անցնում, երկրորդ գծինը՝ 311 կմ,
  • Մետրոյի բոլոր էսկալատորների ընդհանուր երկարությունը 10  կմ  է կազմում,
  • Մետրոյի բոլոր ստորգետնյա ճանապարհների ընդհանուր երկարությունը 53,7 կմ է,
  • Ամենախորը կայանը Ռուսթավելին է, որը գտնվում է 60 մ խորության վրա,
  • Մետրոն տարեկան կտրվածքով միջինում 65  կիլովատ էլ. էներգիա է ծախսում,
  • Թբիլիսիի մետրոյի ստորգետնյա ճանապարհներից ամենօրյա կտրվածքով միջինում 25  հազար տոննա  ջուր է հանվում։