Ադրբեջանը պատրաստ է աջակցել իր քաղաքացու սպանության գործի քննությանը

Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Թբիլիսիում Ադրբեջանի քաղաքացի Ֆաթիմա Քերիմովայի կանխամտածված սպանության վերաբերյալ հարուցված քրեական գործի նախնական քննությանը, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության պաշտոնական նամակին։

Ըստ գործակալության՝ գործի հասարակական մեծ հնչեղության պատճառով և հաշվի առնելով այն փաստը, որ սպանվածն Ադրբեջանի քաղաքացի է, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնական դիմում է ուղարկել Վրաստանի գլխավոր դատախազություն։ Ըստ դիմումի` ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում միջազգային իրավական համագործակցության շրջանակներում լիարժեք իրավական և այլ օգնություն ցուցաբերել քննությանը։