«Ֆորմուլա» հեռուստաընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով այլևս վաղ առավոտյան հաղորդումներ չի հեռարձակի։ Ըստ հեռուստահաղորդավար Իրակլի Կիկնավելիձեի` «այդ որոշումը լավ կյանքից չի կայացվել»։
«Մենք այստեղ աշխատում ենք առանց վարձատրության արդեն մի քանի ամիս։ Արդեն մի քանի տարի է, ինչ ֆինանսական ճգնաժամի մեջ ենք։ Երկար ժամանակ «Ֆորմուլա»-ի աշխատակիցները չգիտեն, թե ինչ է նշանակում ժամանակին և ամբողջությամբ աշխատավարձ ստանալը, բայց մենք դեռ կարողանում ենք այս աշխատանքը կատարել առանց մեր վարկանիշի վրա ազդելու։ «Ֆորմուլա»-ն պետք է գոյատևի։ Այս հեռարձակումը չպետք է մարի։ Սա մեր նպատակն է, և այս նպատակից ելնելով՝ մենք պատրաստ ենք ցանկացած ցավոտ որոշում կայացնել», — ասել է Իրակլի Կիկնավելիձեն։