Թբիլիսիի մետրոն և ավտոբուսները կաշխատեն մինչև 22:00-ը

Այսօրվանից Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում ժամը 22:00-ից մինչև 05:00-ը կարգելվի քաղաքացիների տեղաշարժը: Խոսքն ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտային միջոցով տեղաշարժվելու մասին է:

Նոր կարգավորումների համաձայն՝ մայրաքաղաք Թբիլիսիի մետրոն և մունիցիպալ տրանսպորտը (ավտոբուս) աշխատանքը կդադարեցնեն 22:00-ին:

Այսօրվանից տեղաշարժման արգելքն անտեսելու համար 2000 լարի (մոտ 600 դոլար) տուգանք է սահմանվել ֆիզիկական անձանց համար, իրավաբանական անձանց համար` 10 հազար լարի: