Թբիլիսիի մոտակայքում բնական գազի հանքավայր է հայտնաբերվել

Վրաստանի նավթի և գազի պետական ​​գործակալության ղեկավար Գիորգի Տատիշվիլին հայտարարել է, որ երկրում հաստատվել է 16 միլիարդ խորանարդ մետր ծավալով բնական գազի հանքավայրի առկայությունը։

Բնական գազի հանքավայրը հայտնաբերվել է Թբիլիսիի մոտակայքում, «Շլումբերժե» միջազգային ընկերության անցկացրած ուսումնասիրության արդյունքում։ Ներկայումս լիցենզիայի օպերատորը «Block Energy» ընկերությունն է։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտը Վրաստանում նավթի և գազի հայտնաբերումն է։

Ըստ Նավթի և գազի պետական ​​գործակալության ղեկավար Գիորգի Տատիշվիլիի, լիցենզիայի բլոկը պահանջում է հորիզոնական հորատում, հանքի շահագործման դեպքում երկիրը կկարողանա ամբողջությամբ բավարարել ութ տարվա բնական գազի պահանջարկը։

Տատիշվիլիի խոսքով՝ հորատումը նախատեսվում է սկսել այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: