Թբիլիսիի օրվան նվիրված միջոցառումները

Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ քաղաքի տոնը՝ «Թբիլիսոբան» այս տարի կանցկացվի հոկտեմբերի առաջին շաբաթ-կիրակի օրերին՝ հոկտեմբերի 6-7-ին:

Քաղաքապետարանը տոնական միջոցառումների համար հատկացրել է 905 421 լարի:

«Թբիլիսոբայի» առաջին օրը կանցկացվի համերգ՝ «Թբիլիսյան Վոդեվիլ», որին կմասնակցեն վրացական էստրադայի ներկայացուցիչները, դերասաններ և պարողներ:

Ինչպես նաև Ռիկղե այգում տեղի կունենա «Աշնանային տոն» ծաղիկների փառատոն:

Հոկտեմբերի 7-ին Առաջին հանրապետության հրապարակում տեղի կունենա Թբիլիսիի պատվավոր քաղաքացու պարգևատրումը և կանցկացվի մեծ գալա համերգ: Հաղորդում է vpn.ge –ին: