Թբիլիսիի տաքսիների վարորդները 2 շաբաթը մեկ անգամ PCR թեստ կհանձնեն

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ A  և B կատեգորիայի տաքսիների վարորդների համար երկու շաբաթը մեկ անգամ պարտադիր է դառնում PCR թեստավորումը: Նրա խոսքով՝ համապատասխան որոշումը կայացրել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը:

«Վիրուսի տարածման ռիսկերից խուսափելու նպատակով ռիսկային խմբերի սահմանումը մշտապես գործում է: Ռիսկային խմբերից մեկը հենց Թբիլիսիի տաքսիների վարորդներն են՝ ինչպես A, այնպես էլ B  կատեգորիայի: Շատ կարևոր է, որ մենք առավելագույն կերպով ապահովագրված լինենք` ինչպես տաքսիների վարորդները, այնպես էլ նրանց ուղևորները»,- ասել է Կալաձեն: