Տեսանյութ. Վրաստանը փետրվարին հնարավոր է վերականգնի կանոնավոր չվերթները

Վրաստանի կառավարությունը հնարավոր է փետրվարին վերացնի ավիահաղորդակցության արգելքը։

Հստակ ժամկետներ դեռևս չեն հաղորդվում, նշվում է, որ երկիր մուտքի հսկողությունն ավելի է խստացվելու։ Մուտքը թույլատրվելու է թեստի, պատվաստման վկայականի ու այլ ադեկվատ փաստաթղթերի առկայության դեպքում` հայտնել են կառավարությունից։

Հիշեցնենք՝ 2020-ի մարտին պանդեմիայի ֆոնին Վրաստանը փակեց սահմանն օտարերկրյա քաղաքացիների համար, արգելեց ավիահաղորդակցությունը` բոլոր ուղղություններով։ Կառավարությունը մի քանի անգամ արդեն երկարաձգել է չվերթների արգելքի ժամկետը։ Վերջին կարգավորումներով` ժամկետը երկարաձգվել էր մինչև ընթացիկ տարվա հունվարի 31-ը։ Սահմանափակումները չեն տարածվում Մյունխենի, Փարիզի, Ռիգայի, Դոհայի, Վարշավայի, Աթենքի, Ամստերդամի, Վիեննայի, Բեռլինի ու Միլանի օդանավակայանների վրա, չեն վերաբերում նաև Քութաիսիի միջազգային օդանավակայանի և Ռիգայի, Վիլնյուսի, Դորտմունդի միջև թռիչքներին։