Թբիլիսին «3+3»-ի հանդիպմանը վրացական դրոշի առկայությունն անընդունելի է համարում

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ անընդունելի է համարում Մոսկվայում «3+3» ձևաչափով հանդիպմանը վրացական դրոշի օգտագործումը։

«Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ներկայացվել է վրացական դրոշը, ինչը, իհարկե, մեզ համար անընդունելի է, և որին մենք ստիպված ենք եղել արձագանքել համապատասխան դիվանագիտական ​​խողովակներով», — ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

ԱԳՆ-ն նաև նշել էր, որ Վրացական կողմը բազմիցս հայտնել է իր հստակ դիրքորոշումը «3+3» տարածաշրջանային ձևաչափի վերաբերյալ և ընգծել, որ չի քննարկվելու Վրաստանի մասնակցությունն այս ձևաչափին։ 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է «3+3» ձևաչափի առաջին հանդիպումը, որին Վրաստանը չի մասնակցել։ Այդուհանդերձ, հանդիպմանն այլ երկրների դրոշների հետ մեկտեղ բարձրացվել է նաև Վրաստանի դրոշը։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր

Վրաստանի դրոշը «3+3»-ի հանդիպմանը՝ առանց ներկայության