Թբիլիսին անցնում է աղբի տեսակավորման

Թբիլիսիի քաղաքային խորհուրդը՝ Սակրեբուլոն հաստատել է թափոնների կառավարման նոր արդյունավետ համակարգի ներդրման հնգամյա ծրագիրը:
Պլանում թվարկված են կոնկրետ միջոցառումներ՝ նոր համակարգին անցնելու համար: Փաստաթուղթը նախատեսում է՝
— Թափոնների կրճատմանը նպաստում
— Աղբի հավաքման ու տեղափոխման կանոնավոր համակարգի ստեղծում
— Թափոնների տեսակավորման աստիճանական անցում
-Աղբատարների շարժի կարգավորում
— Հավելյալ կոնտեյներներ
-Շրջակա միջավայրի աղտոտման հսկողության խստացում

Փաստաթղթում խոսվում է նաև գիտակցության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին: Այդ նպատակով մայրաքաղաքի տարբեր հատվածներում ստենդներ կտեղադրվեն,  նաև աղբի տեսակավորման համար տարաներ:

Հնգամյա ծրագրին զուգահեռ մայրաքաղաքային մունիցիպալիտետը սկսում է երկարամյա ռազմավարության վրա աշխատել: Թափոնների կառավարման ժամանակակից ու միջազգային ստանդարտներին համապատասխանող մոդելը նախատեսվում է լիարժեքորեն իրագործել 15 տարվա ընթացքում:

Թափոնների կառավարման հնգամյա պլանը կազմվել է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ՝ USAID-ի «Տարածաշրջաններում թափոնների կառավարման տեխնոլոգիա» ծրագրի շրջանակներում: