Թբիլիսին կանաչապատվում է. աշնանը 12 հազար ծառ կտնկվի

Աշնանային ծառատունկի շրջանակներում մայրաքաղաքի տարբեր թաղամասերում մոտ 12 հազար ծառ կտնկվի: Այս մասին Թբիլիսիի Սաակաձեի փողոցում բնակիչների հետ հանդիպմանն ասել է քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նա ընդգծել է, որ քաղաքի ճանապարհների ու խաչմերուկների անվտանգության կղզյակներն ամբողջովին կկանաչապատվեն:

«Քաղաքն այսօր կանաչապատման կարիք ունի: Թբիլիսիի քաղաքապետարանը պատրաստ է փոխել քաղաքի էկոլոգիական վիճակը»,- ասել  Կալաձեն: