Թբիլիսիում բնակարան է այրվել, կա մեկ զոհ

Թբիլիսիում՝ Թամարաշվիլիի փողոցում գտնվող 7 հարկանի շենքում, հրդեհ է բռնկվել: Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ՝ հրդեհը տեղայնացվել է: Այրվող բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի:

Ըստ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության՝ տեղում աշխատել է փրկարարների 4 անձնակազմ: Հրդեհի տարածման վտանգ չկա:

Առայժմ անհայտ է, թե ինչն է հրդեհի պատճառը: Հարևանների խոսքով՝ տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է կրակը: