Թբիլիսիում բնակարանների վաճառքը նվազել է

Թբիլիսիում բնակարանների վաճառքը նվազել է: Ըստ Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի հետազոտողների, 2023 թվականի նոյեմբերին Թբիլիսիում վաճառվել է 3300 բնակարան, ինչը նշանակում է` տարեկան կտրվածքով նվազել է 14,9 տոկոսով, ամսական՝ 0,8 տոկոսով։

Անշարժ գույքի շուկայի վերջին հետազոտությունների համաձայն, ամենաշատ գնվող բնակարանների միջին չափի բնակարաններն են (51-80 քմ): Նոր բնակարանների գներն աճում են, իսկ հների գները չնչին չափով նվազել են:

«Ակնկալվում է, որ Վրաստանին ԵՄ նոր թեկնածուի կարգավիճակը դրական ազդեցություն կունենա մոտ ապագայում Թբիլիսիում անշարժ գույքի գների վրա»,- կարծում են հետազոտության հեղինակները։

2023 թվականի նոյեմբերին Թբիլիսիում վաճառված բնակարանների ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 239,1 մլն դոլար, ինչը տարեկան 8,1 տոկոսով  անկում է։ Վարձակալության գները կազմել են 11,4 դոլար մեկ մետր քառակուսու համար, ինչը 5,4 տոկոսով ցածր է 2023 թվականի մարտի ցուցանիշից։

Ամենաթանկարժեք նորակառույց և չբնակեցված բնակարանները գտնվում են Մթածմինդա, Վակե և Չուղուրեթի թաղամասերում, իսկ ամենաէժանները՝ Վաշլիջվարում, Գլդանիում և Սամգորիում։

Ուսումնասիրության մեջ նաև կարդում ենք, որ 2023 թվականի առաջին 11 ամիսներին տրված շինթույլտվությունների մակերեսը տարեկան ավելացել է 37,1 տոկոսով։