Թբիլիսիում ևս 30 նոր ավտոբուս է երթևեկում

Լուսանկարը՝ Թբիլիսիի քաղաքապետարանի

Թբիլիսիի քաղաքապետարանը ներկայացրել է ISUZU և MAN մակնիշի 30 նոր ավտոբուսները, որոնք բաշխվել են ավելի քան 10 երթուղիներին:

Ներկայացնելով նոր ավտոբուսները, քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ դրանք սպասարկելու են հիմնականում քաղաքի արվարձաններում ապրող բնակիչներին:

Ըստ քաղաքապետարանի՝ ավտոբուսային ընկերությունը 2019 թվականին ձեռք է բերել 90 միավոր 10 մետր երկարության MAN և 220 միավոր 8 մետրանոց ISUZU  մակնիշի ավտոբուսներ:

Ավտոբուսների մի մասը Թբիլիսի էր բերվել նախորդ ամսվա սկզբին: