Վրաստանը հեռու չէ ճգնաժամային գոտուց. Զուրաբիշվիլի

«Վրաստանն այդքան էլ հեռու չէ տարածաշրջանի ճգնաժամային գոտուց, որտեղ պատերազմը, ահաբեկչությունը, ներքաղաքական անկարգությունները կամ միգրացիան սպառնում են խաղաղությանը», — Բաթումիում մեկնարկած պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահն ընդգծել է, որ անվտանգության մարտահրավերները գլոբալ են, դրանք միայն Վրաստանի առջև չեն ծառացած:

«Վրաստանը կարողացել է կղզու տարածքում բացասական հետևանքներից պահպանել կայունությունը, պաշտպանել իր տնտեսական և ժողովրդավարական զարգացումը: Այդ ջանքերը կրկնապատկվում են հնարավոր ահաբեկչության կանխարգելման ուղղությամբ: Սա նշանակում է գործընկերների հետ տեղեկատվության ավելի ակտիվ փոխանակում, ավելի մեծ թափանցիկություն ու վերահսկողություն սահմանների և տեղաշարժի նկատմամբ», — ասել է Զուրաբիշվիլին:

Ընդգծելով համաժողովի կարևորությունը, նա նշել է, որ Սև ծովը, Վրաստանը տարածաշրջանի անվտանգության առանցքային գործընկերներից է:

Հավելենք՝ Բաթումիի Հիլթոն հյուրանոցում այսօր մեկնարկել է Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովը: Միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դաշինքի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄՆ կոնգրեսականներ:

Խորհրդաժողովին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։