Թբիլիսիում շինաշխատանքի մասնակից քաղակտիվստ է մահացել

Լուսանկարը՝ «Նեթգազեթի» պարբերականի

Թբիլիսիի համալսարանական փողոցում շինաշխատանքներ կատարելիս մահացել է Ջաբա Քամադաձեն, ով նաև քաղաքացիական ակտիվիստ էր։

Աշխատանքի տեսչությունից հայտնում են, որ դեպքի ուսումնասիրության աշխատանքներ են ընթանում։

Քամադաձեի ընտանիքի բարեկամներից մեկը Pirveli Tv-ին ասել է, որ իրեն ցույց են տվել տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է ցած ընկնում շինարարական ճոպանը, որում եղել է Ջաբա Քամադաձեն։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել, սակայն, թե որ հոդվածով՝ նախարարությունը  չի նշել։