Թբիլիսոբայի միջոցառումները կչեղարկվեն. Կալաձե

Երկրում համաճարակաբանական իրավիճակի պատճառով «Թբիլիսոբա -2020»-ի միջոցառումները չեղյալ են հայտարարվելու: Այդ մասին այսօր մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով՝ իրենք Քաղաքապետարանի մշակույթի ծառայության հետ աշխատում են , որ համերգներն առցանց՝ ուղիղ եթերով հեռարձակվեն:

«Որոշում կկայացվի Թբիլիսոբայի միջոցառումների վերաբերյալ: Դուք բոլորդ գիտեք, որ Թբիլիսոբան հիմնականում անցկացվում էր հոկտեմբերի առաջին հանգստյան օրերին, և մենք ստիպված կլինենք հետաձգել այդ իրադարձությունները: Մեզ համար ամենակարևորը մարդու կյանքն ու առողջական վիճակն է: Ըստ այդմ, Թբիլիսոբայի միջոցառումները կչեղարկվեն», — ասել է Կալաձեն:

Հիշեցնենք նաև՝ Վրաստանում վաղվանից կարգելվի ծնունդներ, հարսանիքներ և թաղման արարողություններ անցկացնելը:

Վրաստանում վաղվանից կարգելվի ծնունդներ, հարսանիքներ և թաղման արարողություններ անցկացնել