ԹՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները պահանջում են դասախոսությունից զրկել Կոբախիձեին․ լուսանկարներ/տեսանյութ

Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում հավաքվում են ուսանողները: Նախօրեին ֆեյսբուքում տարածվել էր միջոցառում՝ «Ոչ Ռուսաստանին» խորագրով: Ուսանողները պահանջում են, որ Վրաստանի խորհրդարանի արդեն նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն չդասախոսի իրավաբանական ֆակուլտետում:

Հավաքված ոսանողները հայտարարում են, որ այս հավաքով ուզում են ցույց տալ ինչի են ունակ ուսանողներն այն դեպքում, երբ իշխանություններն իրենց անարդարացի են պահում:

Ուսանողները բողոքարկում են նախօրեին խորհրդարանի շենքի մոտ զարգացած իրադարձությունները և ռուս պատգամավորի ներկայությունը Վրաստանի տարածքում ու խորհրդարանում:

Այս պահին ուսանողները համալսարանի շենքի հարակից տարածքից շարժվում են դեպի խորհրդարանի տարածք, որտեղ տեղի է ունենալու այսօրվա մեծ հանրահավաքը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց, ինչն էլ պահանջում էին ցուցարարները: Հրաժարական տվեց նաև պատգամավոր Զաքարիա Քուցնաշվիլին, ով Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին ղեկավարում էր վրացական պատվիրակությունը, և ով կազմակերպել էր ռուս պատգամավորի ներկայությունը Վրաստանում:

Թբիլիսիի պետական համալսարան

Posted by Aliq Media on Friday, June 21, 2019