Թուրքիայում գողության մեղադրանքով վրացի ֆուտբոլիստներ են ձերբակալվել

Թուրքիայում գողության մեղադրանքով ձերբակալվել են «Ցխինվալի» ֆուտբոլային ակումբի հինգ ֆուտբոլիստներ:

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ դեպքն արձանագրվել է Անթալիա քաղաքում գտնվող առևտրի կենտրոնում:

«Արևտրի կենտրոնը փակելուց հետո իրականացված ստուգումների արդյունքում հայտնի է դարձել, որ մի շարք իրեր չկան, դիմել են ոստիկանություն: Տեսախցիկների ուսումնասիրությունից հետո ոստիկանությունը հաստատել է կասկածյալների ինքնությունը: Գիորգի Բ․-ին, Կախա Կ․-ին, Պապունա Մ․-ին, Դաթա Ս․-ին և Գուրամ Մ․-ին ձերբակալել են քաղաքի 5 աստղանի հյուրանոցում: Վրացի մարզիկները Անթալիայում էին գտնվում նախամրցաշարային հանդիպման համար»,- գրում է թուրքական լրատվամիջոցները: