Վաղվանից Աջարիայում կսահմանափակվի ռեստորանների և հանրային տրանսպորտի աշխատանքը

Վաղվանից՝ սեպտեմբերի 25-ից, Աջարիայում կսահմանափակվի ռեստորանների և հանրային տրոնսպորտի աշխատանքը:

Համապատասխան որոշումը կայացրել է Վրաստանի կառավարության միջգերատեսչական խորհուրդը:

«Վաղը ժամը 22:00-ից Աջարիայում ռեստորանների աշխատանքը կսահմանափակվի, ինչպես նաև վաղվանից ամբողջովին կդադարի հանրային տրանսպորտի տեղաշարժը»,- հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:

Մեզվրիշվիլին  հավելեց նաև, որ ռեստորանների սահմանափակումը վերաբերում է միայն գիշերային ժամերին, այսինքն ցերեկային ժամերին ռեստորանները կաշխատեն սովորական ռեժիմով, իսկ ժամը 22:00-ից մինչև լուսաբաց կարգելվի աշխատանքը:

Հիշեցնենք՝ Վրաստանում վերջին օրերին շարունակում է աճել կորոնավիրոսով վարակվածների քանակը: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, երկրում արձանագրվել է 259 նոր դեպք, որոնց մեծ մասը կրկին Աջարիայից է:

Վրաստանում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը