Ներքին գործերի նախարարության Ծառայությունների գործակալությունը պարզեցնում է վարորդական քննություն հանձնելու գործընթացն այն թեկնածուների համար, որոնց վարորդական իրավունքի վկայական ստանալու համար սահմանված 365-օրյա ժամկետը լրանալու է։
Գործակալության հաղորդմամբ՝ վարորդական իրավունք ստանալու համար սահմանված 365-օրյա ժամկետը լրանալուն մոտ գտնվող վարորդական թեկնածուները կարող են օգտվել քննությունը հանձնելու հնարավորությունից՝ գրանցվելով գործակալության թեժ գծի (1272) միջոցով:
Ի դեպ, մնացած դեպքերում գրանցումը հնարավոր է միայն էլեկտրոնային տարբերակով: