Վրաստանում բռնաբարության մեղադրանքով ոստիկան է ձերբակալվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է: Փաստը հաստատել է Վրաստանի ՆԳՆ-ն:

Ինչպես հայտնել են գերատեսչությունից՝ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 137-րդ Հոդվածի առաջին մասով (բռնաբարություն):

ՆԳՆ-ն այլ մանրամասներ չի հրապարակում: