Վարորդական իրավունքի մասին տարածվող տեղեկությունը կեղծ է

Վերջին օրերին տարբեր սոցցանցերում և բնակչության մեջ տարածվում է տեղեկություն այն մասին, թե Վրաստանի կառավարության որոշմամբ, վարորդական իրավունք ստանալ հնարավոր է նաև առանց տեսական մասի քննությունը հանձնելու:

Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ, նմանատիպ բացառություն սահմանված չէ և վարորդական իրավունք ստանալու համար, ինչպես առաջ, պարտադիր է հանձնել երկու քննություն՝ տեսական և գործնական:

Հիշեցնենք, կորոնավիրուսի համաճարակի պատճառով վարորդական իրավունքի քննությունները դադարեցված են: Կառավարության որոշմամբ նշված սահմանափակումը կվերացվի փետրվարի 1-ից և վարորդական իրավունք ստանալու համար կրկին հնարավոր կլինի քննություններ հանձնել:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։