Վաշաձեի հաղթելու դեպքում երկրում քաղաքացիական պատերազմ կսկսվի. «Վրացական երազանքի» պատգամավոր

«Եթե Գրիգոլ Վաշաձեն նախագահ դառնա, քաղաքացիական պատերազմ կսկսվի»,- նման հայտարարություն է արել խորհրդարանական մեծամասնության անդամ Գեդևան Փոփխաձեն:

Վերջինիս խոսքով՝ ռևանշիստական տրամադրություններ կան:

«Հաղթելու դեպքում «Միացյալ ազգային շարժումը» պատրաստվում է Վրաստան վերադարձնել Սաակաշվիլիին, իսկ Վանո Մերաբիշվիլիին ու Բաչո Ախալայային համաներում շնորհել: Այս ամենն ուղղված կլինի քաղաքական այն ընդդիմախոսներին լիկվիդացնելուն, ովքեր խնդիր են ներկայացնում Սաակաշվիլիի համար»,- հայտարարել է Փոփխաձեն: