Ուսանողներն այլևս ինքնաբերաբար չեն ազատվի զինծառայությունից

Վրաստանի պաշտպանության նախարարությունն աշխատում է նոր «Պաշտպանության մասին» օրինագծի վրա, որը պարտադիր զինվորական ծառայություն կպահանջի բոլոր զորակոչիկներից, այդ թվում՝ պատահականության սկզբունքով ընտրվող ուսանողների համար։

Նախարարությունը նշում է, որ բոլոր ուսանողները չեն ենթարկվելու համալրման, նրանք կընտրվեն պատահականության սկզբունքով էլեկտրոնային ծրագրի միջոցով:

«Եթե այս տարի պետք է հավաքագրվի 7000 զինակոչիկ և հավաքագրվել է 6500-ը, ապա 500-ը ուսանողներով պետք է համալրվի», — ասել է փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն։

Գրիգոլ Գիորգաձեն պարզաբանել է, որ ուսանողները հնարավորություն կունենան ուսմանը զուգահեռ ընտրել 6-ամսյա, 8-ամսյա, 11-ամսյա կամ 4-ամյա ծրագիր։

Ինչ վերաբերում է 4-ամյային, դա նշանակում է, որ 4 տարի, տարին մեկ անգամ արձակուրդների հաշվին ուսանողները կվերապատրաստվեն, վարժանքների կմասնակցեն, իսկ 4 տարի անց՝ դիպլոմն ստանալուց հետո կգրանցվեն որպես պահեստային զինծառայող։