Հարավային Օսիայում հրազենային վիրավորում ստացած երեխային տեղափոխել են Թբիլիսի

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում հրազենային վիրավորում ստացած երեխային տեղափոխել են Թբիլիսի: Հարկ է նշել, որ մինչ այդ՝ երեխային վիրահատել էին Հարավային Օսիայի «Հանրապետական» ​​հիվանդանոցում։

«Տղայի լյարդն ու հաստ աղիքները վնասված են, վիրահատություն է կատարվել, երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է. տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք»,- ասել է ​​հիվանդանոցի վիրաբույժ Լուիզա Գիոևան։

Նշենք, որ փետրվարի 28-ին Հարավային Օսիայում՝ սեփական մեքենայի մեջ կրակել են երիտասարդի վրա. վերջինս տեղում մահացել է։ Մեքենայում են եղել նաև նրա ընտանիքի անդամները, վիրավորվել է սպանվածի 5-ամյա որդին։

Դե ֆակտո գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել, կատարվում են քննչական գործողություններ։ Հետաքննության նախնական տվյալներով՝ 1985 թվականին ծնված Անդրեյ Խուգաևը մահացու հրազենային վիրավորում է հասցրել 1986 թվականին ծնված Ռիչարդ Մամիևին և 2019 թվականին ծնված Արսամագ Մամիևին, որից հետո ինքնակամ հանձնվել է իրավապահներին։