Ուսուցիչների միջին աշխատավարձը 1500-1800 լարի կլինի

2019 թվականի հոկտեմբերից սկսվել է ուսուցիչների աշխատավարձների բարձրացման գործընթացը, որի արդյունքում 2022-ին ուսուցիչների միջին աշխատավարձը 1500-1800 լարի կլինի: Այդ մասին հայտնել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Ըստ նախարարության, առաջին փուլում առաջատար և մենթոր կարգավիճակ ունեցող մինչև 30 000 ավագ ուսուցիչների աշխատավարձը, ովքեր ունեն առնվազն 15 դասաժամ, արդեն ավելացել է 150 լարիով:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ից ավելացել են ուսուցիչների աշխատավարձերը՝ կազմելով՝ ավագ ուսուցիչների աշխատավարձը 1011 լարի, առաջատար ուսուցիչների աշխատավարձը՝ 1435 լարի, իսկ մենթորների աշխատավարձը՝ 1745 լարի:

Բացի մանկավարժներից, ավելացել է նաև դպրոցի տնօրենների և վարչության աշխատակիցների, մանդատուրիների և ռեսուրս կենտրոնների աշխատակիցների աշխատավարձը: